Թարմացված տվյալներ երեկվա երկրաշարժից

Թարմացված տվյալներ երեկվա երկրաշարժից

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը թարմացված տեղեկատվություն է հրապարակել Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 բալ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 22:25-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ:

Այսօր՝ փետրվարի 14֊ին, Թբիլիսիի ժամանակով 03:35-ին Սամեբա գյուղի մոտակայքում տեղի ունեցավ 3,5 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ:

Նշենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժից (6.2 բալ) հետո սա երրորդ հետցնցումն էր։ Նախորդ երկու հետցնցումների ուժգնությունը կազմել էր 4.5 և 4.1 բալ։