Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 18 409 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 51 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 56 531 թեստ, այստեղից 39 936-ը արագ, իսկ 16 595-ը «ՊՇՌ» թեստով:

stopcov.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն, երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 33,7 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 32,01 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,19 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 480 841 դեպք, որից 1 289 168 հիվանդ ապաքինվել է, 15 628-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 779 761  պատվաստում, օրական՝ 3 593։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 10 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 017 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 309 անձ: