Սամցխե-Ջավախքում դեռահասի հետ սեռական բնույթի գործողությունների համար ձերբակալվել է մեկ անձ

Սամցխե-Ջավախքում դեռահասի հետ սեռական բնույթի գործողությունների համար ձերբակալվել է մեկ անձ

Սամցխե-Ջավախքում դեռահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար մեղադրյալը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Վրաստանի դատախազության տվյալներով՝ Ախալցիխեի շրջանային դատարանն ամբողջությամբ կիսել է նրանց ներկայացրած ապացույցները և մեղադրյալին մեղավոր է ճանաչել, տասնչորս տարեկանից ցածր անձի նկատմամբ բռնության սպառնալիքով սեռական գործողություններ կատարելու փաստով։

Դատավարության ընթացքում մեղադրող կողմի կողմից հետազոտված ապացույցները հաստատել են, որ Օ.Ն.-ն մի քանի անգամ բռնի սեռական ոտնձգություն է կատարել անչափահասի նկատմամբ՝ սպառնալով նրան:

«Ախալցիխեի շրջանային դատարանը քաղաքացի Օ.Ն.-ին մեղավոր է ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի «Ա» ենթակետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (սեռական բնույթի գործողություններ՝ բռնության սպառնալիքով և օգտվելով տուժողի անօգնականությունից): Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։tv9news.ge