Բժիշկ Լամարայի համար հիվանդանոցը բացի աշխատավայր լինելուց, նաեւ տուն է։ Նա արդեն յոթ տարի է, ինչ ապրում և աշխատում է Վրաստանի հարավային Նինոծմինդա քաղաքի կլինիկայում, մինչդեռ ընտանիքը Թբիլիսիում է։
Ինչպես ինքն է ասում, այստեղ տեղափոխվելուց հետո նրան առաջարկել են տուն, որտեղ պետք է ապրեր, բայց որպեսզի հիվանդ երեխաներին առանց հսկողության չթողնի, դարձել է կլինիկայում ապրող բժիշկ։ Սա թերեւս առաջին դեպքն է ողջ Վրաստանում, երբ բժիշկն ապրում է կլինիկայում։ «Կոլեկտիվը լավն է, հայերը շատ լավ, հյուրընկալ մարդիկ են, ինչը զգացվում է ամեն քայլափոխի։ Ավանդույթներին ծանոթ եմ, ծանոթ եմ նրանց ընտանիքներին, երբեմն գնում եմ այցելության։
Բուժքույրերին, բժիշկներ Սամվելին ու Կարապետին համարում եմ իմ երեխաները»,- ասում է բժշկուհին։ Լամարա Դեմետրաձեն Նինոծմինդայի կլինիկա է եկել 2014 թվականին նոյեմբերի 17-ից։ «Վեր կեցա և եկա»- ասում է նա: Դեմետրաձեն ավարտել է Թբիլիսիի պետական ինստիտուտի (ո՞ր բաժինը)։ Այնուհետեւ ընդունվել է օրդինատուրա, քանի որ ցանկանում էր մասնագիտանալ մանկական նյարդաբանության ուղղությամբ։ Աշխատանքը սկսել է Թբիլիսիի երկրորդ կլինիկայում, միաժամանակ աշխատելով «Իաշվիլիի անվան մանկական կլինիկայում»՝ որպես մանկաբույժ։
2008թ.-ին ստացել է ընտանեկան բժշկի որակավորում, որից հետո սկսել է աշխատել Սարթի Չալայի պոլիկլինիկայում որպես գյուղական բժիշկ և միաժամանակ աշխատել Մառնեուլիի մանկական կլինիկայում որպես հերթապահ մանկաբույժ։ «Բժշկի մասնագիտությունն ընտրեցի, քանի որ տատիկս բուժքույր էր, իսկ մայրս՝ գինեկոլոգ։ Երբ դպրոց էի գնում, սրսկել գիտեի, տատիկս ամեն ինչ սովորեցնում էր։ Դպրոցը ավարտելուց հետո ցանկացա բժիշկ դառնալ, սա է իմ կոչումը։ Բժշկի գործը շատ դժվար է, նա պետք է միշտ զգոն լինի, քանի որ առաջինը պատասխանում է Աստծո առաջ, իսկ հետո՝ մարդկանց։
Եվ դրա համար շատ դժվար է, բայց հետաքրքիր է լինել բժիշկ և այն էլ ապրել այստեղ»։,- ասում է Դեմետրաձեն։ Բժիշկ Լամարային Նինոծմինդա քաղաքի կլինիկայում աշխատանք է առաջարկել ընկերուհին: «Էվեքս ընկերությունում ընկերուհի ունեմ, ով մի օր եկավ ու ասաց՝ իմանալով ձեր հնարավորությունները և որ սիրում եք ապրել Վրաստանի գյուղերում և տարբեր շրջաններում, եթե Ջավախքում աշխատատեղ լինի, կհամաձայնե՞ք գնալ։ Ես պատասխանեցի, որ աշխատանքի համար չգիտեմ, բայց հաճույքով կգնամ զբոսնելու։
Նա առաջարկեց աշխատանքի անցնել «էվեքս» կլինիկայում, բայց ես ասացի, որ ունեմ բազմազավակ ընտանիք, երեք որդի և կարող եմ շաբաթը մեկ անգամ հերթապահել, գնալ խորհրդակցություններ անել»։ Ստացվեց այնպես որ մի օր պայուսակ վերցրի ու հասա Նինոծմինդա։ Լամարան հիացմունքով է հիշում իր այցելությունը. «Երբ հասա այստեղ, ձյուն էր, ցուրտ, մերկասառույց։ Արդեն երեկո էր և ինձ հանդիպեց կլինիկայի նախկին մենեջեր Արմեն Զալալյանը։
Երբ ժամանել եմ ընտանիքիս անդամները չեն իմացել, որ գալու են Նինոծմինդա՝ աշխատելու։ Մտածեցին, որ մի քանի օր կմնամ ու կվերադառնամ։ Երբ առաջին անգամ նստեցի երթուղային, վարորդները օգնեցին ինձ որոշում կայացնել այստեղ մնալու հարցում․ նրանք Մերաբն ու Նոդարն էին։ Ճանապարհին այնքան հետաքրքիր բաներ պատմեցին, իսկ երբ հասանք Փարավանա, կանգ առան և ցույց տվեցին լիճը։
Տեսարանը այնքան առասպելական էր, շուրջը շատ ձյուն կար»։ Բժշկուհին պատմում է, որ հիվանդանոց իր առաջին այցը նույնպես տպավորիչ ու զգացմունքային էր։ Կլինիկան գեղեցիկ ձևավորված էր եւ իրեն ջերմությամբ դիմավորեցին, բուժանձնակազմը սեղան էր գցել և այդ ամենն իրեն օգնեց տեղում մնալու որոշում կայացնել։ «Եկել էի մանկաբույժ աշխատելու, բայց պարզվեց, որ թերապևտի պակաս կա։
Այդ ժամանակ բժշկուհիներ Ռոզա Ասլանյանն ու Թերեզան ազգանունը աշխատում էին որպես թերապևտ։ Բժշկուհի Ռոզան կոտրել է ոտքը և չեր կարող աշխատանքի գնալ, ուստի մենեջերն ինձ ասաց, որ աշխատեմ որպես թերապևտ։ Թերապևտի վկայական ստացել էի բայց փորձ չունեի»: Կլինիկայի այն սենյակում, որտեղ ապրում է Լամար Դեմետրաձեն, մահճակալն է, լվացարանն ու ծաղիկները։ Պայմաններն այդքան էլ լավը չեն, սակայն բժշկուհին գոհանում է եղածով։ «Առաջին օրերին, երբ մենակ էի, լաց էի լինում, ուզում էի տուն գնալ ընտանիքիս մոտ, երեխաներիս մոտ, նույնիսկ իմ անկողինն էի կարոտում»,- ասում է նա։ Ամուսնու հետ երբեք բաժան չեն եղել, միշտ ապրել են միասին։
Բժշկուհին ասում է, որ շնորհակալ է ամուսնուն, որ թույլ տվեց իրեն գնալ այս քայլին։ «Նա նույնպես սիրում է այս տարածաշրջանը, սիրում է բնություն, ձկնորսություն»,-պատմում է բժշկուհին։ Նինոծմինդա ժամանելուն դեմ են եղել Դեմետրաձեի որդիները։ Երբ նա եկել է այստեղ ավագ որդին նոր էր ամուսնացել եւ դժվար էր, քանի որ նրանք սովոր չէին միմյանցից հեռու ապրել։ «Նրանք չեն ուզում գալ այստեղ, քանի որ ունեն իրենց կյանքը: Բայց ես նրանց ասում եմ, եթե ունեք նման շանս կյանքում, ինչպես իմն է, մի հրաժարվեք ազատ ապրել և բազմազան կյանք վարել։ Ես չեմ կարողանում ընտելանալ Թբիլիսիի կյանքին, որտեղ շատ մարդիկ կան, ես սիրում եմ այս կլինիկան և Նինոծմինդան»,-նկատում է բժշկուհին: Արդեն երկրորդ տարին է, ինչ կլինիկան վերածվել է covid կենտրոնի, որտեղ էլ Լամարա Դեմետրաձեն հերթապահ բժիշկ է. Լամարան
Ջավախքը ճանաչել և սիրել է շտապ օգնության բժիշկ աշխատելու շնորհիվ: «Covid-ի ժամանակ ես Անժելայի հետ մենակ եմ աշխատել մեկուկես ամիս։ Դա ինձ համար նման էր վատ երազի։ Այսպես էլ մենք ապրում էինք, և սպասում, որ կավարտվի այս պատերազմը՝ Covid-ը»,- պատմում է Լամարան: 2019 թվականին բժշկուհին ավարտել է երեխաների շտապ բուժօգնության կուրսերը։ Բժիշկ Լամարան ներկայումս նաեւ որպես բժիշկն աշխատում է Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցում։ Բժշկուհու աշխատանքային ծանրաբեռնվածությունը պակասել է միայն այն ժամանակ, երբ երիտասարդ բժիշկներ Սամվել Աղալարյանն ու Կարապետ ազգանուն են աշխատանքի ընդունվել կլինիկա։ Նա ամիսը մեկ գնում է Թբիլիսիի իր տուն։
Բժշկուհին երեք որդի և քանի թոռ ունի։ Մի օր նրա թոռներից մեկն ասում է՝ ո՞վ է այն մարդը, ով գիշեր-ցերեկ չի քնում, այնուհետև պատասխանում՝ իհարկե տատիկս։ «Դժվարությունները շատ են, բայց այստեղ բժիշկներ են պետք, ոչ թե անձամբ իմ կարիքն ունեն, այլ բժիշկների։ Երբ տեսնում եմ, որ բժշկի կարիք կա, այսինքն՝ իմ կարիքը կա, չեմ կարող հեռանալ։ Իսկ մայրաքաղաքում բժիշկներ շատ կան»։ Դեմետրաձեի խոսքով՝ Ջավախքը դարձել է իր առաջին տունը, քանի որ նա 25 օր կլինիկայում է, իսկ 5 օր տանը։
Լամարա Դեմետրաձեի համար շատ դժվար էր հաղթահարել լեզվական արգելքը, քանի որ հիմնական բնակչությունը վրացերեն չխոսող հայերն են։ «Երբ նոր էի եկել, պայման դրեցի, որ շփվեն միայն հայերենով և վրացերենով եւ ոչ ռուսերենով։ Դժվար էր, բայց մեկ ամսվա ընթացքում տեսա, որ երիտասարդ աղջիկները սկսեցին վրացերեն խոսել։ Ինչ-որ չափով մենք արդեն հասկանում ենք իրար, ես էլ սկսեցի հայերեն բառարան պահել, որտեղ արտահայտություններ գրեցի ու սովորեցի։ Ես արդեն հասկանում և փորձում եմ սովորել հայերենը։
Բնակիչների հետ շփվելու ընթացքում խոչընդոտ կար, բայց մենք փորձում ենք հասկանալ միմյանց»- ասում է բժշկուհին։ Ինչպես բժիշկն է ասում, այժմ աշխատակիցներն ավելի լավ գիտեն վրացերեն, քան ինքը հայերեն։ «Էվեքս» ընկերությունը բժշկին ուղարկել է կուրսերի, որտեղից նա վերադարձել է հավաստագրված և խոստացել, որ երկու տարի այս հիվանդանոցը չի թողնելու։ Առայժմ բժիշկ Լամարան չի մտածում Նինոծմինդայից հեռանալու մասին։ «Մինչև երիտասարդ մասագետների գալը, ես կաշխատեմ չհեռանալ։ Մի աղջիկ կա՝ Աշխեն անունով, ում ասել եմ, որ մանկաբույժ դառնա, և ով երկու տարի հետո կավարտի օրդինատուրան։ Եվ ես մտածում եմ, որ կզիջեմ իմ տեղը նրան։ Ես շնորհակալ եմ, որ իմ կյանքում ինձ հնարավորություն է տրվել աշխատել և ապրել Նինոծմինդայում։ Դրանք լավ տարիներ են ինձ համար, և ես կարող եմ հպարտանալ դրանցով»: