Նինոծմինդայում 38 դպրոցից 4 -ը գործում են հեռավար ռեժիմով

Նինոծմինդայում 38 դպրոցից 4 -ը գործում են հեռավար ռեժիմով

Համավարակի սրման պատճառով ինչպես երկրի մի շարք շրջաններում այդ թվում Նինոծմինդայում, մի քանի դպրոցներ անցել են հեռավար ուսուցման:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից, մունիցիպալիտետի գործող թվով 38 դպրոցներից համավարակի պատճառով հեռավար ուսուցման ռեժիմում են գտնվում՝ Սաթխա, Հեշտիայի թիվ 1, Սպասովկայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցները:

Իսկ մունիցիպալիտետի մյուս բոլոր դպրոցները գործում են սովորական ռեժիմով:

Նշենք, որ դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ին և կավարտվեն մարտի 14-ին։