Նոր համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև

Նոր համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Ջորջիոբանին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը փետրվարի 16-ին հանդիպել են ու համաձայնություն ձեռք բերել հետագա համագործակցության համար։

«Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածներում միջսահմանային համագործակցության նախաձեռնությունների մշակումը կարևոր է կայուն տարածաշրջանային զարգացման և փոխշահավետ համագործակցության համար: 2021 թվականի սեպտեմբերին Բուդապեշտում կազմակերպված Անդրսահմանային համագործակցության վերաբերյալ վերջին համաժողովի համաձայն, Արդյունավետ կառավարման փորձագիտական ​​կենտրոնը (CEGG) նախատեսում է մասնակիցների հետ մեկնարկել Անդրսահմանային համագործակցության Առաջնորդության Ակադեմիայի Ծրագիրը (LAP for CBC) Հայաստանում և Վրաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

LAB for CBC-ն կմեկնարկի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և արդյունավետ կառավարում Հայաստանում» ծրագրի համատեքստում, որն իրականացվելու է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի համատեքստում, ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:aliq.ge