ԱՄՆ-ը 250 «Աբրամս» տանկ կվաճառի Լեհաստանին

ԱՄՆ-ը 250 «Աբրամս» տանկ կվաճառի Լեհաստանին

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը M1A2 SEPv3 տարբերակի 250 Abrams տանկ Լեհաստանին վաճառելու համաձայնություն Է տվել: Այդ մասին հայտնել Է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Շատ կարեւոր նորություն Է Լեհաստանի անվտանգության համար:

Պետական դեպարտամենտը (ԱՄՆ-ի) M1A2 SEPv3 նորագույն տարբերակի 250 Abrams տանկ վաճառելու համաձայնություն Է տվել»,-Բլաշչակը գրել Է Twitter-ում: Բլաշչակն այն կարծիքին Է, որ Լեհաստանի կողմից ամերիկյան տանկերի գնումն ամենակարեւոր ռազմական պարտավորագրերից մեկն Է լեհական պատմության մեջ: «Սա մեր պաշտպանական հնարավորությունների արտասովոր կարեւոր ամրապնդումն Է եւ ամենակարեւոր ռազմական պարտավորագրերից մեկը լեհական պատմության մեջ»,-նշել Է նա: Ավելի վաղ, ազդարարելով այս տանկերի գնման մասին, Լեհաստանի իշխանությունները հաղորդել են, որ դրանք պլանավորում Է տեղակայել երկրի արեւելյան սահմանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 1in.am