Լուգանսկի ղեկավարը կոչ է անում բնակչությանը շտապ տարհանել Ռուսաստան

Լուգանսկի ղեկավարը կոչ է անում բնակչությանը շտապ տարհանել Ռուսաստան

Լուգանսկի չճանաչված Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը կոչ է արել բնակիչներին շտապ տարհանել Ռուսաստան: Այս մասին հայտնում է РИА новости-ն:

«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար կոչ եմ անում հանրապետության այն բնակիչներին, ովքեր զորահավաքի հրաման չունեն, ինչպես նաև սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների կենսաապահովման աշխատանքներում ներգրավված չեն լքեն տարածքը և գնան Ռուսաստանի Դաշնություն որքան հնարավոր է շուտ», – ասել է Պասեչնիկը Լուգանսկի բնակիչներին ուղղված ուղերձում:

«Հանձնարարում եմ տարածքների ղեկավարներին, ուժային կառույցներին, արտակարգ իրավիճակներին՝ ապահովել սոցիալական օբյեկտների կազմակերպված տարհանումը և օգնել բնակչությանը հասցնել սահմանային անցակետեր»,- հավելել է նա։

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է կազմակերպված ընդունելություն և կացարան կազմակերպել իր տարածքում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների համար»,- ասել է նա։

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները հինգշաբթի առավոտյան հայտնել են, որ ուկրաինական զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։

Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի գրասենյակի ղեկավար Ռուսլան Յակուբովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Կիևն անտեսում է Մինսկի պայմանավորվածությունները՝ օգտագործելով ականանետեր և հրետանի։ Քաղաքական ենթախմբում Լուգանսկի ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ծանր զինատեսակներից գնդակոծելով Դոնբասի տարածքը՝ Կիևը միտումնավոր խախտում է Դոնբասում 2020 թվականի ամռանը ստորագրված հրադադարի միջոցառումները։ Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ ուկրաինական զինված ուժերի հրետանային զենքերը, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով և տեղակայված են Դոնբասի բնակավայրերի մոտակայքում գտնվող դիրքերում, վկայում են ռազմական լուծման նախապատրաստման մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը պնդում է, որ Կիևը ռազմական գործողություններ չի ծրագրում։ Ինչպես հինգշաբթի ասել է նա, Ուկրաինան մտադիր է գործել քաղաքական-դիվանագիտական ​​ճանապարհով։