Վթար Ախալցիխե-Ախալքալաքի կապող ճանապարհին

Վթար Ախալցիխե-Ախալքալաքի կապող ճանապարհին

Բնապահպանական վերահսկողության վարչության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն արձագանում են շրջակա միջավայրի աղտոտվածության փաստին։

Ախալցիխե-Ախալքալաքի կապող ճանապարհին բեռնատար է կողաշրջվել: Բեռնատարը գուդրոն էր տեղափոխում: Վթարի հետևանքով այն ամբողջովին թափվել է, կեղտոտելով հողն ու նաև Քուռ գետը:

Գերատեսչության տվյալներով՝ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժնի տեսուչները տեղում վերցրել են համապատասխան փորձանմուշներ՝ լաբորատոր փորձաքննության համար։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կհաշվարկվի շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։

Վթարը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 18-ին:tv9news.ge