Դոնեցկից կտարհանեն 700 հազար բնակչի

Դոնեցկից կտարհանեն 700 հազար բնակչի

Նախատեսվում է Դոնեցկից տարհանել մոտ 700 հազար բնակչի, հաղորդում է ինքնահռչակ հանրապետության ԱԻՆ-ը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարհանված բնակիչներով առաջին ավտոբուսները մեկնել են այսօր՝ ժամը 20:00-ին։ Նախատեսվում է տարհանել Դոնեցկի շուրջ 700 հազար բնակիչների, առաջին հերթին դրանք երեխաներ են, կանայք և տարեցներ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունը հայտարարել էր հանրապետության քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին տարհանումը վերաբերում է կանանց, երեխաներին ու տարեցներին։