Բայդենը բացառել է Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը

Բայդենը բացառել է Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելու պարագայում Միացյալ Նահանգները զորք չի ուղարկի այդ երկիր: Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Մենք մեր զորքերին Ուկրաինա չենք ուղարկի կռվելու, սակայն շարունակելու ենք աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին»,- հայտարարել է նա Բայդենը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն արդեն ռեկորդային աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակությունը: 1in.am