Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը հայտարարել Է, որ Տաջիկստանի հետ սահման Է տեղափոխել պրոֆեսիոնալ պատրաստված «գումարտակներ, որոնք հանդերձված են ՆԱՏՕ-ի ժամանակակից տեխնիկայով եւ օգնության ուղղաթիռներով»:
Ինչպես Twitter-ում հայտնել Է Թալիբների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիթրաթը, այդ զորքերն այնտեղ են տեղափոխել Աֆղանստանի հյուսիս-արեւելքի սահմանները պաշտպանելու համար եւ անցած գիշեր «տեղաբաշխել զրոյական կետերում»: «Ցանկացած հարեւան երկրի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում կտրվի կայծակնային պատասխան: Մեր բանակը մեր պատիվն Է»,-հայտարարել Է թալիբների ներկայացուցիչը, չճշտելով, թե որ երկրից կարող Է սպառնալիք ծագել:
Աֆղանստանի Բադախշանի, Թահարի, Կունդուզի հյուսիսարեւելյան նահանգները սահմանակից են Տաջիկստանին: Դեպի Աֆղանստանի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան սահմաններ զորքեր տեղափոխելու մասին Ֆիթրաթն ազդարարել Է փետրվարի 14-ին: Խոսքը 10 հազար մարտիկների մասին Է, որոնք պատրաստ կլինեն հակահարված տալու ցանկացած զինված հարձակման: Նա նաեւ խոստացել Է, որ մարտական ինքնաթիռները պատրաստ կլինեն նրանց աջակցելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 1in.am