Վրաստանի փոստը նախազգուշացնում է

Վրաստանի փոստը նախազգուշացնում է

Վրաստանի փոստը բաժանորդներին նախազգուշացնում է չհավատալ տարածված կեղծ տեղեկատվությանը, ըստ որի փոստի կայքի միջոցով հնարավոր է կատարել բանկային գործողություններ։

«Տարբեր խարդախ խմբեր տարածում են կեղծ տեղեկատվություն, թե Վրաստանի փոստի կայքի միջոցով հնարավոր է կատարել միջազգային դրամական փոխանցումներ» — նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի փոստը կոչ է անում չհավատալ նման լուրերին, չտրամադրել բանկային տվյալներ։aliq.ge