Մարտի 1-ից թույլատրվում է հարսանիքների անցկացումը

Մարտի 1-ից թույլատրվում է հարսանիքների անցկացումը

Մարտի 1-ից թույլատրվում է սոցիալական միջոցառումների, հարսանիքների, խնջույքների, ծննդյան տոների և հոգեհացերի անցկացումը,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

Միաժամանակ, նրա խոսքով, փակ տարածքում մեկ սեղանի շուրջ նստելու թույլտվություն ունեցողների թիվը վեցից կդառնա 10, իսկ բաց տարածքում՝ 10-ից կհասնի 15-ի։

«Ինչ վերաբերում է սննդի կետերին, ապա համակարգող խորհուրդը որոշել է փակ տարածքում մեկ սեղանի շուրջ նստելու թույլտվություն ունեցողների թիվը վեցից դարձնել 10, իսկ բաց տարածքում՝ 10-ից 15-ի։ Հյուրերի առավելագույն քանակի սահմանափակումը նույնպես հանվում է», – ասել է Գիորգի Ղիբրաձեն: