Հայտնի են արթրիթը կանխարգելող մթերքները

Հայտնի են արթրիթը կանխարգելող մթերքները

Շնորհիվ իմունային  համակարգի ամրապնդման յուրահատուկ հատկությունների ՝ սոխը և սխտորը կարող են  կանխարգելել  և անգամ՝ բուժել արթրիտը:

Սոխազգիների  ընտանիքի որոշ բույսեր պարունակում են դիալիլ դիսուլֆիդ, հակաբորբոքային միացություն, որը սահմանափակում է բորբոքային ցիտոկինների գործողությունը, այսինքն հենց այն, ինչը հանգեցնում է արթրիտի ժամանակ  աճառի և հոդերի վնասվածքի:

BMC Geriatrics ամսագրում հրապարակված ուսումնասիրության հեղինակները՝ կորեացի գիտնականները եզրակացրել են, որ սխտորից անջատվող ծծմբային միացությունը, որը կոչվում է thiacremonone, ունի ընդգծված հակաբորբոքային ազդեցություն:

Արթրիթի դեպքում օգտակար են նաև բրոկկոլին, յուղոտ ձուկը, ձիթապտղի յուղը, բալի հյութը, սպանախը, բրազիլական ընկույզը և քրքումը: