Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել

Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին։

«Այսօր առավոտյան նախագահ Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական հատուկ օպերացիայի մեկնարկի մասին։ Մենք ռազմական դրություն են մտցնում մեր երկրի ողջ տարածքում։ Մեկ րոպե առաջ զրուցել եմ նախագահ Բայդենի հետ, ով խոստացել է մեզ ամերիկյան և միջազգային աջակցություն։ Այսօր մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է հանգստություն պահպանել, հնարավորության դեպքում տանը մնալ։ Մենք աշխատում ենք, բանակն աշխատում է։ Առանց խուճապի։ Մենք ուժեղ ենք, մենք պատրաստ ենք ամեն ինչի, մենք ամեն բան կհաղթահարենք։ Մենք Ուկրաինան ենք։ Փա՛ռք Ուկրաինային»,-ասել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսագրության մեջ։