Ուկրաինացի զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը, հաղորդում են ԼԺՀ-ից և ԴԺՀ-ից

Ուկրաինացի զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը, հաղորդում են ԼԺՀ-ից և ԴԺՀ-ից

Շփման գծի ողջ երկայնքով ուկրաինացի զինվորականները զանգվածաբար հրաժարվում են ենթարկվել հրամաններին և լքել իրենց դիրքերը, հայտնել են ԼԺՀ ժողովրդական միլիցիայից:

Դոնեցկում հայտնել են, որ հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում Նիկոլաևկայի շրջանում, Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրում և լքում են իրենց դիրքերը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան և հավելել է, որ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Կիևի ռեժիմի խղճի վրա։

Երկրի ղեկավարը գործողության նպատակն է անվանել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների պաշտպանությունը, որոնք ութ տարի ենթարկվել են ցեղասպանության։

ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ իրենք Ուկրաինայի տարածքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, ալ միայն ռազմական ենթակառուցվածքներին։ Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։