Թբիլիսին դեռ չի արձագանքել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա. Netgazeti

Թբիլիսին դեռ չի արձագանքել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա. Netgazeti

Այսօր՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Ուկրաինայում։ Աշխարհի շատ երկրների կառավարությունների ղեկավարներ արդեն արձագանքել են պատերազմի մեկնարկին, սակայն Վրաստանի կառավարության ներկայացուցիչները մինչ այժմ պաշտոնական հայտարարություն չեն արել (10:28)։ Հարձակման մեկնարկից անցել է մի քանի ժամ։

Netgazeti-ն կապ է հաստատել նախագահի աշխատակազմի, կառավարության և արտաքին գործերի նախարարության հետ։ Երեք գերատեսչություններից էլ արձագանքել են, որ եթե հայտարարություններ լինեն, տեղյակ կպահեն։

Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է սկսել Ուկրաինայում այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում «ռազմական գործողություն» սկսելու մասին՝ Դոնբասի և Լուգանսկի անջատողական շրջանները պաշտպանելու պատրվակով։ Պուտինը ուկրաինացի զինվորներին կոչ է արել վայր դնել զենքերը։

Ուկրաինայում աշխատող լրագրողների տվյալներով՝ Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո սկսվել են ուկրաինական քաղաքների արվարձաններում, այդ թվում՝ Կիևի, ռազմավարական օբյեկտների ռմբակոծությունները։