Կոչ ենք անում միջազգային գործընկերներին կոշտ արձագանքել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմանը. Զալկալիանի

Կոչ ենք անում միջազգային գործընկերներին կոշտ արձագանքել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմանը.  Զալկալիանի

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին արձագանքում է ուկրաինական զարգացումներին։

Ինչպես գրել է Զալկալիանին «Թվիթեր» սոցիալական ցանցում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան անընդունելի է։

«Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ բացարձակապես անընդունելի է։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին խստորեն արձագանքել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմանը և ապահովել, որ իրավիճակը չսրվի»,- գրել է Զալկալիանին։