Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ

Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ (UFC) Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտ անցկացնել Իսլամ Մախաչևի հետ: Այս մասին Ծառուկյանը հայտնել է ТАСС-ին:

«Ինձ առաջարկեցին մենամարտ անցկացնել Իսլամ Մախաչևի հետ՝ բարելավված պայմաններով: Ես հրաժարվեցի: Ինձ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ այդպիսի մենամարտին պատրաստվելու համար: Կարծում եմ՝ ապագայում դեռ կհանդիպեմ նրա հետ»։

Ծառուկյանը փետրվարի 26-ին Լաս Վեգասում կայանալիք UFC Fight Night մրցաշարում կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Խոել Ալվարեսի հետ։