Պատգամավորները քննարկել են քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծրագրերը

Պատգամավորները քննարկել են քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծրագրերը

Փետրվարի 25-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի է ունեցել 2022 թվականին իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերի քննարկում։

Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը պատգամավորներին ներկայացրել է ենթակառուցվածքային նախագծերի ցանկը։

Բդոյանի խոսքով, այն նախատեսվող շինարարական աշխատանքների համար, որոնք սկսվել են 2021 թվականին, սակայն տարբեր պատճառներով մինչև տարեվերջ չեն ավարտվել, այս տարի կրկին պետք է մրցույթ հայտարարվի։ Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն հատվածում ջրահեռացման համակարգի կառուցման համար նախատեսված է 300 հազար լարի։ Նինոծմինդայի մանկական պանսիոնատի բակում մինի մարզադաշտի կառուցման համար նախատեսված է 106 800 լարի։ Ժդանովական գյուղում մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է 72 460 լարի։ 13 200 լարի է հատկացվել Սաղամո գյուղի մշակույթի կենտրոնի և պոմպակայանի շենքի պատուհանների փոխարինման համար։

Ինչ վերաբերում է այս տարի իրականացվելիք նոր ծրագրերին, ապա Դիլիֆ գյուղի ջրահեռացման համակարգի կառուցման համար նախատեսված է 15000 լարի։

Գորելովկայի գյուղական համայնքի գյուղերի (Օռլովկա, Գորելովկա, Եփրեմովկա, Ժդանովական և Սամեբա)գազիֆիկացման համար նախատեսված է 600 հազար լարի։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի ամբուլատորիաների գազիֆիկացման համար նախատեսված է 20 հազար լարի։

Իսկ ամբուլատորիաների էլեկտրամատակարարման համար նախատեսված է 5000 լարի։

Ինչ վերաբերում է ասֆալտապատման ծրագրերին, այս մասին արդեն հայտնել ենք։