Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Ուկրաինայի հետ

Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Ուկրաինայի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել «բարձր մակարդակով» բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով չինական հեռուստատեսությունը։

Տեղեկությունը տարածվել է Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույցից հետո։

Ըստ տեղեկությունների՝ Սի Ցզինպինը ռուս գործընկերոջն ասել է, որ կաջակցի Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորմանը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում «բարձր մակարդակով» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ 1tv.ge