Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից

Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա վստահեցրել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան։

ՊՆ-ն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ն ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարված չի հասցնում ուկրաինական քաղաքներին. ռազմական ենթակառուցվածքը խաթարված է գերճշգրիտ զենքի պատճառով, և խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։