Ռուսաստանին արգելել են մասնակցել Եվրատեսիլ 2022-ին

Ռուսաստանին արգելել են մասնակցել Եվրատեսիլ 2022-ին

Ռուսաստանին արգելել են մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին. Այս մասին տեղեկություն է հայտնվել Եվրոպական հեռարձակողների միության կայքում։

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ 2022 թվականին Ռուսաստանը չի կարողանա մասնակցել միջոցառմանը։ «Այս որոշումն արտացոլում է մտավախություն, որ Ուկրաինայում աննախադեպ ճգնաժամի ֆոնին այս տարվա ռուս թեկնածուների ընդգրկումը կվնասի մրցույթի հեղինակությանը։ Մինչ այս որոշումը կայացնելը Եվրոպական հեռարձակողների միությունը խորհրդակցել է կազմակերպության անդամների հետ»,- ասվում է միության հաղորդագրության մեջ։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ Եվրատեսիլը շարունակում է պահպանել այն արժեքները, որոնք նպաստում են «միջազգային փոխանակմանը, միավորում են հանդիսատեսին, տոնում են բազմազանությունը երաժշտության միջոցով և միավորում Եվրոպան նույն բեմում»: