Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց հանրահավաք է անցկացվում

Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց հանրահավաք է անցկացվում

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում:

Հանրահավաքին հավաքված են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, նրանց համակիրները և շարքային քաղաքացիներ։

Ցուցարարները համերաշխություն են հայտնում Ուկրաինային և միևնույն ժամանակ բողոքում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այսօրվա հայտարարության դեմ, ըստ որի՝ ազգային շահերը հաշվի առնելով՝ Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։

Հանրահավաքում հնչում են բացականչություններ, որ Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հրաժարական տա։

Կառավարության տան դիմաց հավաքվածների մի մասի համաձայն՝ Վրաստանը պետք է միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Հիշեցնենք, որ այսօր Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչն էլ մեծ դժգուհություն է առաջացրել քաղաքացիների մոտ։