Ուկրաինացի զինվորականները, ովքեր զենքերը վայր չեն դնի կոչնչացվեն. Պուշիլին

Ուկրաինացի զինվորականները, ովքեր զենքերը վայր չեն դնի կոչնչացվեն. Պուշիլին

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Ուկրաինայի ուժայիններից նրանք, ովքեր զենքերը վայր չեն դնի, կոչնչացվեն, և զգուշացրել է, որ իրենց քիչ ժամանակ է մնացել որոշում կայացնելու համար։
Նրա խոսքով՝ մեծանում է նախկին ուկրաինացի զինվորականների հոսքը, ովքեր ինքնակամ հանձնվել են։

«Առաջարկում եմ նրանց օրինակին հետևել: Նրանք, ովքեր զենքերը վայր չեն դնի, կոչնչացվեն: Ճիշտ որոշում կայացնելու համար քիչ ժամանակ է մնացել»,- ասվում է ԴԺՀ-ի ղեկավարի հայտարարության մեջ: .