ԵՄ-ը և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել Պուտինի, Միշուստինի, Լավրովի և Մեդվեդևի դեմ

ԵՄ-ը և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել Պուտինի, Միշուստինի, Լավրովի և Մեդվեդևի դեմ

ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։

ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Պուտինը «հրամայել է ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայում, իսկ ռուսական զինված ուժերը հարձակում են սկսել Ուկրաինայի դեմ»։

Լավրովը, որպես ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ, աջակցել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անհապաղ ճանաչմանը:

Բացի այդ, ԵՄ ցուցակում են հայտնվել նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության խորհրդի անդամ Սերգեյ Իվանովը, շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչը և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Պուտինը և Լավրովը կենթարկվեն նույն պատժամիջոցներին, ինչ ցուցակներում հայտնված մյուս անձինք. դրանք վերաբերում են ակտիվների սառեցմանը։