Facebook-ը արգելել է ռուսական պետական ​​լրատվամիջոցների գովազդը

Facebook-ը արգելել է ռուսական պետական ​​լրատվամիջոցների գովազդը

Facebook-ը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, արգելում է ռուսական պետական ​​լրատվամիջոցներին գովազդել և դրամայնացնել իր հարթակում, հայտարարել է սոցցանցի կիբերանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերը։

Գլեյհերի խոսքով՝ Facebook-ը «ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի իրավիճակին»։

«Այժմ մենք արգելում ենք ռուսական պետական ​​լրատվամիջոցներին գովազդել կամ դրամայնացնել մեր հարթակում աշխարհի ցանկացած կետում»,- գրել է նա Twitter-ում։

Ռուսական լրատվամիջոցները արդեն ծանուցում են ստացել որտեղ գրված է։
«Ձեր էջի եկամուտ ստեղծելու հնարավորությունը սահմանափակ է դրամայնացման խախտումների պատճառով», – ասվում է այնտեղ:

Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» մասնակի սահմանափակումներ էր մտցրել Facebook-ի հասանելիության վրա՝ Ռուսաստանի տարածքում։