Գեղարդ Մուսասին հաղթել է Օսթին Վանդերֆորդին (վիդեո)

Գեղարդ Մուսասին հաղթել է Օսթին Վանդերֆորդին (վիդեո)

Հոլանդահայ MMA մարտիկ Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսեսյան) գրավել է Bellator -ի միջին քաշային դիվիզիոնը:

Փետրվարի 25 -ի լույս 26-ի գիշերը Դուբլինում կայացել է Bellator 275 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասիի և Օսթին Վանդերֆորդի մենամարտն էր։

Մենամարտը շատ թեժ ընթացավ բազային բռնցքամարտիկ Վանդերֆորդը փորձեց ձեռքի հարվածների փոխանակումներով առավելության հասնել սակայն այս փոխանակումներից մեկից հետո Օսթինը օրորվեց եւ շուտով չդիմանալով չեմպիոնի ուժգին հարվածներին պարտվեց:

Գեղարդ Մուսասին այս պահին անմրցակից է դիվիզիոնում: 2019 թվականին Գեղարդը կարողացավ գլուխ հանել իրենից ոչ պակաս լեգենդար Լյոտո Մաչիդայի հետ։ 2020 թվականին հայազգի հոլանդացին ոչ մի հնարավորություն չտվեց միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն Դուգլաս Լիմային։ Իսկ իր վերջին մենամարտում Մուսասին հաղթել էր Ջոն Սալթերին։