Oմբուդսմենը համակարծիք չէ Ղարիբաշվիլիի հետ

Oմբուդսմենը համակարծիք չէ Ղարիբաշվիլիի հետ

«Մենք՝ վրացիներս, նեղության մեջ չենք թողնում մեր ընկերներին»,- ի պատասխան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության, ասել է հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, փոխանցում է Aliq.ge-ն։

«Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը և նրա պաթոսը չեն արտահայտում իմ դիրքորոշումը։ Ուկրաինայի ազատության և արժանապատվության համար պայքարը նաև մեր պայքարն է մեր ազատության և արժանապատվության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոմջարիան։

Օմբուդսմենը նաև ընդգծել է, թե, ովքեր համակարծիք են իր հետ, հայտնեն իրենց դիրքորոշումը. «Մենք շատ ենք և ունենք արտահայտվելու ազատություն»։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, դժգոհության ալիք է բարձրացրել։