ԵՄ-ն ամբողջությամբ փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի համար

ԵՄ-ն ամբողջությամբ փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի համար

Եվրամիությունն ամբողջությամբ փակում է իր երկրների օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին կիրակի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք փակում ենք ԵՄ օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Մենք արգելք ենք դնում Ռուսաստանին պատկանող բոլոր ինքնաթիռների վրա, որոնք գրանցված են Ռուսաստանում կամ վերահսկվում են Ռուսաստանի կողմից: Այդ ինքնաթիռները չեն կարողանա վայրէջք կատարել, կամ թռչել ԵՄ տարածքի վրայով»,- ասել է նա: Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս արգելքը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, այդ թվում՝ մասնավորներին։