Դոլարի ու եվրոյի փոխարժեքը Forex-ում պատմական առավելագույնի է հասել

Դոլարի ու եվրոյի փոխարժեքը Forex-ում պատմական առավելագույնի է հասել

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ Forex-ում հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշներին եւ ուրբաթ աճուրդների փակման ավարտի մակարդակից այժմ մոտ 29 տոկոսով ավելի բարձր են վաճառվում՝ մոտ 107.5 եւ 122 ռուբլի համապատասխանաբար, վկայում են Bloomberg-ի տվյալները:

Դոլարը վաճառվում էր մոտ 113.5 ռուբլով, իսկ եվրոն՝ 127 ռուբլով։

Ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը Forex-ում աճել է մոտ 29.5 տոկոսով՝ մինչեւ 122.15 ռուբլի եվրոյի դիմաց։ Դոլարի փոխարժեքն աճել է 28.6 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 107.68 ռուբլի։ Ավելի վաղ աճուրդների ժամանակ եվրոն 132.88 ռուբլի առավելագույնի էր հասնում, դոլարը՝ 117.82 ռուբլի:news.am