Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում չեչեն զինվորականների կորուստների մասին

Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում չեչեն զինվորականների կորուստների մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հանրապետության բնիկներից Ուկրաինայում կորուստներ են եղել՝ երկուսը զոհվել են, ևս վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

«Եվ այս տղաները նախընտրեցին դառնալ հերոսներ, ովքեր իրենց կյանքը տվեցին երկու երկրների անվտանգության համար: Նրանք հրահանգ ունեին նվազագույնի հասցնել Ուկրաինայի խաղաղ բնակչության կորուստները, և դա իրականացրեցին»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում:

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»:

Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։