Զելենսկին հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին

Զելենսկին հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր երկրի դեսպաններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պատժամիջոցների նկատմամբ ոչ բարոյական դիրքորոշման համար անհապաղ հետ ենք կանչում Վրաստանի դեսպանին», – ասել է Զելենսկին իր տեսաուղերձում:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին: