Ե՞րբ կսկսվեն գարնանային արձակուրդները դպրոցներում

Ե՞րբ կսկսվեն գարնանային արձակուրդները դպրոցներում

Դպրոցներում գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 8-ից: Ինչպես հայտնում են Վրաստանի կրթության նախարարությունից, արձակուրդները կտևեն մինչև մարտի 15-ը։

«Արձակուրդները կսկսվեն երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին և կտևեն մինչև մարտի 15-ը», – տեղեկությունը տարածում են Վրաստանի կրթության նախարարությունից:

Մեկշաբաթյա արձակուրդը տարածվում է Վրաստանի բոլոր հանրակրթական հաստատությունների վրա: tv9news.ge