Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան. Լավրով

Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան. Լավրով

Ռուսաստանը երբեք մեկուսացման մեջ չի մնա, քանի որ շատ բարեկամներ ունի։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքի հարցազրույցում, որի մի հատված չորեքշաբթի հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։

«Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, եւ անհնար է մեկուսացնել նրան»,- հեռուստաալիքը մեջբերել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարի խոսքերը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ պատժամիջոցներ մտցնելուն, բայց զարմացել է, որ այդ միջոցները վերաբերել են մարզիկներին եւ ԶԼՄ-ների աշխատակիցներին. «Մենք պատրաստ էինք պատժամիջոցներին, բայց չէինք սպասում, որ դրանք կվերաբերեն մարզիկներին, մտավորականության ներկայացուցիչներին, դերասաններին, ԶԼՄ-ների աշխատակիցներին։

Արեւմուտքի երկրները հրաժարվել են Ռուսաստանի հետ քննարկել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման հարցը, ասել է նախարարը. «Արեւմուտքը հրաժարվել է փոխգործակցել մեզ հետ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման հարցում»։