Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սխալ են. Մարկուս Բուհեյթ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սխալ են. Մարկուս Բուհեյթ

Գերմանացի եվրախորհրդարանական Մարկուս Բուհեյթը հայտարարել է, որ այն պատժամիջոցները, որոնք Եվրամիությունը կիրառում է Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, սխալ են։ Նա իր դիրքորոշումը ներկայացրել է ԵՄ խորհրդին ուղղված ուղերձում։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով փաստաթղթին։

Բուհեյթի խոսքով՝ պատժամիջոցները կհանգեցնեն երկարաժամկետ խափանումների առևտրային հարաբերություններում Ռուսաստանի հետ, որը Գերմանիայի կարևոր առևտրային գործընկերն է։

Եվրապատգամավորը նաև նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ Խորհրդի քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի բուն միասնական Եվրոպայի հետ կապված։