Մարտի 3-ին, օրվա երկրորդ կեսից, Վրաստանում եղանակը կվատանա

Մարտի 3-ին, օրվա երկրորդ կեսից, Վրաստանում եղանակը կվատանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մարտի 3-ի կեսօրից մինչև մարտի 6-ը սպասվում են ցուրտ և խոնավ օդային զանգվածներ։

Օդի ջերմաստիճանի էական անկում են կանխատեսում, տեղումներ, տեղ-տեղ ուժեղ, լեռնային շրջաններում բուք, մառախուղ, ծովում 4-5 բալ փոթորիկ։ Ժամանակ առ ժամանակ շատ ուժեղ քամի կփչի։

«Սպասվող հորդառատ անձրևները կարող են զգալիորեն բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը և լեռնային շրջաններում հանգեցնել ձնահոսքերի և սողանքների առաջացման»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։