Հարություն Ներսեսի Անտոնյանը ծնվել է 1993 թվականին եւ մինչեւ 7 տարեկան ապրել է Վրաստանում, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում:
Այնուհետեւ ընտանիքի հետ միասին տեղափոխվել են Ռուսաստանի դաշնության Սուրգուտ քաղաք եւ 2000 թվականից սկսել է զբաղվել կարատե մարզաձեւով, որտեղից էլ սկիզբ է առել մեր հերոսի մարզական կարիերան:
Չնայած երիտասարդ տարիքին Հարությունը հասել է բազմաթիվ հաջողությունների, ձեռքբերումները ստորեւ՝
2013 թվականին ստացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում:
2015 թվականին ավարտել է Սուրգուտի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի բաժինը:
2018 թվականին ստացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մագիստրոսի կոչում:
2018 – 2019 թվականներին ծառայել է ԲԿՄԱ մարզական ընկերության բանակում,
hամառուսական և միջազգային մրցույթների բազմակի հաղթող:
Ռուսաստանի կարատեի չեմպիոն (WKF) 2017 Տյումեն:
Ռուսաստանի երկակի չեմպիոն (WKF) 2018թ Կասպիյսկ, 2020թ Եկատերինբուրգ:
Ռուսաստանի եռակի չեմպիոն ուսանողների շրջանում (WKF) 2014թ, 2016թ, 2018թ Տյումեն:
Պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող և մեդալակիր (Գոջու-րյու կարատե) 2008թ Կալինինգրադ:
Աշխարհի գավաթի հաղթող (Գոջու-րյու կարատե) 2009թ Կալինինգրադ:
Աշխարհի առաջնության հաղթող (Գոջու-րյու կարատե) 2010թ Պորտուգալիա:
Եվրոպայի առաջնության հաղթող (Գոջու-րյու կարատե) 2011թ Իսպանիա:
Երկար տարիներ եղել է «Գոջու-րյու» կարատեի Ռուսաստանի հավաքականի անդամ։
Սուրգուտ քաղաքի եւ տարածաշրջանի սպորտային էլիտայի բազմակի դափնեկիր: