Զելենսկին անցյալ շաբաթ փրկվել է երեք մահափորձից

Զելենսկին անցյալ շաբաթ փրկվել է երեք մահափորձից

Անցած շաբաթվա ընթացքում երեք անգամ փորձ է արվել մահափորձ կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, սակայն այդ ծրագիրը խափանվել է Ռուսաստանի անվտանգության պաշտոնյաների կողմից, ովքեր դեմ են Ուկրաինայի հետ պատերազմին, գրում է «Times»-ը:

Հրատարակության համաձայն՝ Ուկրաինայի նախագահին սպանելու համար ուղարկվել է երկու խումբ՝ «Վագներ» վարձկանները և չեչենական հատուկ ջոկատայինները, սակայն փորձերը խափանվել են Ռուսաստանի անվտանգության ծառայության որոշ տարրերի կողմից, որոնք դեմ են Ուկրաինայի հետ պատերազմին։

Ըստ «Times»-ի, «Վագներ» վարձկանները կորուստներ են կրել Կիևում պլանն իրականացնելիս և ասել են, որ անհանգստացած են, թե որքան ճշգրիտ են ուկրաինացիները ակնկալում իրենց քայլերը: Հաղորդվում է, որ Զելենսկու անվտանգության թիմը լավ տեղեկացված է եղել մոտալուտ հարձակման մասին: Անցյալ շաբաթավերջին Կիևի մատույցներում վնասազերծվել են նաև Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատի անդամները։ tv9news.ge