Լարսը բաց է

Լարսը բաց է

Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Թունելներում միակողմանի տեղաշարժվելու են կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցները և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսները։