Ինչ է տեղի ունեցել գիշերը աշխարհում

Ինչ է տեղի ունեցել գիշերը աշխարհում
  • ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Վիննիցիայում Ուկրաինայի Զինուժի բազան ամբողջովին ոչնչացնելու մասին։
  • Լեհաստանը հերքել է Ուկրաինային խորհրդային ՄԻԳ-եր փոխանցելու ծրագրերի մասին տեղեկությունները։
  • Ֆրանսիայում հայտարարել են Պուտինի հետ կապի ուղիները պահպանելու անհրաժեշտության մասին։
  • Իրանի նախագահը ուկրաինացիներին ԱՄՆ-ի դավաճան քաղաքականության զոհ է անվանել։
  • Brent տեսակի նավթի գինը 2012 թվականի մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 128 դոլարը։ 1 բարելը հավասար է գրեթե 159 լիտրի։
  • ԱՄՆ Կոնգրեսը շուտով կհաստատի շտապ ֆինանսավորումը` 10 միլիարդ դոլար հատկացնելով Ուկրաինայի պաշտպանության և մարդասիրական կարիքներին, ասել է սենատոր Քրիս Մերֆին:
  • «Առաջիկա մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանում Visa քարտերով բոլոր գործարքներն այլևս չեն գործի Ռուսաստանից դուրս, իսկ Ռուսաստանից դուրս թողարկված Visa քարտերն այլևս չեն աշխատի երկրի ներսում»,- ասված է Visa-ի հաղորդագրության մեջ:
  • Հնդկաստանի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Ռաջ Կարյանը Ուկրաինային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկ, որի նպատակն է կասեցնել Ռուսաստանին Դոնբասում ռազմական հատուկ գործողություն իրականացնելը։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
  • ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու հարցը:
  • Ուկրաինացի փախստականները կարող են ապաստան ստանալ Գվատեմալայում, Twitter-ում հայտնել է նախագահ Ալեխանդրո Ջամատեյը։
  • Ռուսաստանը Ուկրաինա կուղարկի 13,5 հազար տոննա մարդասիրական բեռ։
  • Մեծ Բրիտանիայում առաջարկել են անջատել Ռուսաստանը Ինտերպոլից։
  • TikTok-ը դադարեցնում է ուղիղ հեռարձակումը և հրապարակումները Ռուսաստանում կեղծ օրենքի պատճառով։