Գերմանիային «վատ» ապագա է սպասվում ռուսական գազից հրաժարվելու դեպքում

Գերմանիային «վատ» ապագա է սպասվում ռուսական գազից հրաժարվելու դեպքում

Գերմանացի տնտեսագետ Դանիել Շտելտերն ասել է, որ Արեւմուտքի եւ Գերմանիայի ռուսական վառելիքից հրաժարվելու դեպքում երկու բացասական սցենար է սպասվում։ Այս մասին նա ասել է Focus ամսագրին տված հարցազրույցում։

Փորձագետն ընդգծել է, որ Արևմուտքը կոշտ միջոցներ է կիրառել Մոսկվայի դեմ։ Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ դրանք քիչ ազդեցություն կունենան իրավիճակի վրա՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսության ինքնավարությամբ և նավթից ու գազից ստացվող եկամուտների պահպանմամբ։ Ստելտերը Գերմանիայի համար «վատ» և «շատ վատ» ապագա է կանխատեսել ռուսական գազից հրաժարվելու դեպքում։

«Հիմա իրադարձությունների զարգացման երկու սցենար կա՝ վատ և շատ վատ»,- ընդգծել է նա։