Ինչ է տեղի ունեցել գիշերը աշխարհում

Ինչ է տեղի ունեցել գիշերը աշխարհում
  • Ռուսաստանը Մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին հայտարարում է «Լռության ռեժիմ» որպեսզի Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից և Մարիուպոլից դուրս բերվեն խաղաղ բնակիչները։
  • Պուտինը հայտարարել է, որ ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։
  • Զելենսկին ասել է, որ մտադիր է ընդունելի արդյունքի հասնել Ռուսաստանի հետ բանակցություններում։
  • Եվրախորհրդարանը ԵՄ-ի համար աղետ է կանխատեսել ռուսական գազից հրաժարվելու դեպքում:
  • Նորվեգիան հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական ձկնորսական նավերի դեմ:
  • ԱՄՆ-ում նշել են Ռուսաստանից նավթի ներկրման արգելքի մասին օրենքի քննարկման ժամկետները: Այն տեղի կունենա այս շաբաթ։
  • Մոսկվան էլ իր հերթին Արևմուտքին զգուշացրել է հայելային պատժամիջոցների մասին՝ «Հյուսիսային հոսք 2»-ի արգելքից հետո։
  • Ավստրալիան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Դրանք կանդրադառնան Ռուսաստանի զինված ուժերի և զինվորական ղեկավարների վրա։
  • Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Դրանց մեջ ներառված են 20 ռուսաստանցիներ և երկու ռուսական կազմակերպություններ, ինչպես նաև 12 բելառուսցիներ և 10 բելառուսական կազմակերպություններ։