Ղարիբաշվիլին ողջունել է ԵՄ խորհրդի որոշումը

Ղարիբաշվիլին ողջունել է ԵՄ խորհրդի որոշումը

«Մենք ողջունում ենք խորհրդի որոշումը՝ խնդրելով Եվրահանձնաժողովին ուսումնասիրել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ներկայացված ԵՄ անդամակցության հայտերը»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։Գրում է aliq.ge-ն.

Վարչապետը շնորհակալություն է հայտնել խորհրդին՝ այս կարևոր որոշման համար.

«Մեր հարաբերություններում այս նոր փուլը մոտիվացնում է մեզ՝ ամրապնդելու մեր բարեփոխումների օրակարգը։ Մենք երախտապարտ ենք այս կարևոր որոշման համար»։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ ԵՄ դեսպանները համաձայնել են՝ Եվրահանձնաժողովը պետք է կարծիք ներկայացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու դիմումի վերաբերյալ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Եվրոպական խորհրդում Ֆրանսիայի ներկայացուցչությունը։