Գերմանիան դառնում է ՌԴ֊ի դեմ սահմանած իր իսկ պատժամիջոցների զոհը

Գերմանիան դառնում է ՌԴ֊ի դեմ սահմանած իր իսկ պատժամիջոցների զոհը

Ռուսաստանում հայտարարում են, որ կդադարեցվի բնական գազի մատակարարումը Գերմանիա, եթե նա էմբարգո սահմանի ռուսական նավթի ներկրման վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Մենք բոլոր իրավունքներն ունենք պատասխան միջոցներ ձեռնարկելու և էմբարգո սահմանելու «Հյուսիսային հոսք-1» գազատարով բնական գազի մատակարարման վրա»,- ասել է նա։

Նովակի ասել է, որ «ռուսական նավթի մերժումը համաշխարհային շուկայի համար աղետալի արդյունքներ կբերի»։ Նրա խոսքով՝ նման դեպքում «սև ոսկու» գինը կհասնի 300 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Փոխվարչապետը ասել է, որ Եվրամիության համար անհնար կլինի արագ այլընտրանք գտնել ռուսական նավթին:

Սակայն, ըստ BBC-ի, ԱՄՆ-ն արդեն ուսումնասիրում է ռուսական նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու հնարավորությունը, թեև Գերմանիան և Նիդեռլանդները դեմ են այդ ծրագրին։

Ներկայում Եվրամիությունը իր նավթի 30%-ը և բնական գազի 40%-ը ստանում է Ռուսաստանից