Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի հարցը

Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման շուրջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ պատրաստ է փոխզիջումներ փնտրել այս հարցերում։ Նրա կարծիքով՝ հիմա գլխավորը հասկանալն է, թե «ինչպես են մարդիկ ապրելու այնտեղ ապագայում»։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը խնդրել է ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև։ Այս մասին նա խոստացել է նշել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Ինքը՝ Զելենսկին, հայտարարել է Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկի մասին։ Մարտի սկզբին նա նշել էր, որ Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա և չի պատրաստվում դա անել։ Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ պատրաստ է ՌԴ նախագահի հետ խոսել ամեն ինչի մասին, այդ թվում՝ Դոնբասի, որպեսզի կռիվ չլինի։