Փարվանայի լեռնանցքում գործում են սահմանափակումներ

Փարվանայի լեռնանցքում գործում են սահմանափակումներ

Առատ ձյան պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110կմ ճանապարհահատվածին (Փարվանայի լեռնանցք) արգելված է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։