Այս սեզոնին ամեն ինչի գները շատ ավելի բարձր կլինեն

Այս սեզոնին ամեն ինչի գները շատ ավելի բարձր կլինեն

«Ռուս-ուկրաինական պատերազմը Վրաստանին հարվածելու է բոլոր ուղղություններով։ Այս սեզոնին բացարձակապես ամեն ինչի գները շատ ավելի բարձր կլինեն, քան նախկինում»,- այս մասին ասել է Վրաստանի հովիվների ասոցիացիայի նախագահ Բեքա Գոնաշվիլին։

Ըստ Գոնաշվիլիի՝ «այսօր տաք սրտով որոշումներ կայացնելու ժամանակը չէ։ Այդ մասին պետք է մտածեինք խաղաղ ժամանակ»։

«Մենք գրեթե ամբողջությամբ կախված ենք Ռուսաստանից ներկրվող ցորենից, մենք արտադրում ենք մեր սպառման միայն 20%-ը, և դա կախված է նաև նրանից, թե ինչպիսի տարի կլինի»,- ասել է Գոնաշվիլին։

Գոնաշվիլիի խոսքով՝ եգիպտացորենի ուղղությամբ ավելի լավ վիճակ է, քանի որ ավելի քիչ է ներկրվում։

Ըստ հովիվների ասոցիացիայի նախագահի՝ այժմ ամենակարևորը ֆերմերների համար ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունն է։

Նշենք, որ Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավանի խոսքով էլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը հանգեցրել է շուկայում ցորենի գնի բարձրացման։aliq.ge