Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունն արգելված է

Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունն արգելված է

Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, վատ տեսանելիություն) Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ կմ90-կմ112, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։ Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմռան համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է հաղորդագրությունում։ 1tv.ge